Բուսական յուղերն արյան ճնշումն ավելի լավ են կարգավորում, քան դեղամիջոցները
Բրիտանացի գիտնականներն արյան ճնշման տատանման խնդիրներ ունեցողներին առաջարկում են դեղամիջոցների փոխարեն սննդակարգը հարստացնել բնական բուսական յուղերով, քանի որ, ըստ նրանց, դրանք ավելի արդյունավետ են նվազեցնում արյան ճնշման տատանումները, գրում է rosbalt.ru-ն:
Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս այն անձանց ովքեր ունեն բարձր ճնշում ամեն օր օգտագործել մի բուռ ընկույզ, կես հատ ավոկադո կամ 4 թեյի գդալ ձիթապտղի ձեթ:
Ընդեղենի բոլոր տեսակները, բացի գետնանուշից, պարունակում են, այսպես կոչված «լավ» խոլեստերին, որն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ:
Բնական բուսական յուղերի օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի և սրտի կաթվածի հավանականությունը:










