Ներկայացվել է Nissan Juke տանկ- քրոսովերի կոնցեպտը (լուսանկարներ)
Nissan ընկերությունը ներկայացրել է Juke Nismo RS քրոսովերի կոնցեպտը, որը տանկի և ավտոմեքենայի խառնուրդ է, քանի որ անիվների փոխարեն ունի թրթուրավոր շղթաներ, գրում է technoguide.com.ua-ն:
Ըստ արտադրողների՝ այն երբեք չի կարող մնալ ձյան կամ ցեխերի մեջ: Մեքենայի հիմքում ընկած է Nissan Juke-ը: Այն ունի Xtronic CVT փոխանցման տուփ, իսկ անիվների փոխարեն Dominator թրթուրավոր շղթաներն են:
Ըստ կոնցեպտի ստեղծողների՝ մեքենան կարող է մինչև 100 կմ/ժ զարգացնել, որը բավական լավ արդյունք է՝ հաշվի առնելով անիվների բացակայությունը:
Առայժմ այն ստեղծվել է միայն հատուկ Ֆինլանդիայում անցկացվող միջոցառման համար, սակայն հնարավոր է, որ այն զանգվածային արտադրության բնույթ ստանա և դառնա խիստ եղանակային պայմաններում ապրող և աշխատող անձանց սիրելին:














