Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան. ԶԼՄ-ներ

13:26 • 02.02.15

Ամերիկյան Apple ընկերությունը որոշում է կայացրել 2 շաբաթով դադարեցնել իր տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան, գրում է rosbalt.ru-ն՝ հղում անելով մի շարք ԶԼՄ-ների։

 

Մատակարարման դադարեցումը կապված է, իբրև թե, արժութային շուկայում անկայուն վիճակի հետ։ Կրկնակի բարձրացված արժեքի պատճառով ընկերության սարքերի պահանջարկը նվազել է։

 

Մեկ այլ աղբյուր հիշեցնում է, որ նախորդ տարվա վերջին Apple-ի սարքերը թանկացել են եռակի։ Դեկտեմբերի վերջին Ռուսաստանում iPhone-ի վերջին մոդելների արժեքն ավելացել է գրեթե 35%-ով։

 

Մինչդեռ ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունում ապրանքների մատակարարման ժամանակավոր դադարեցման մասին լուրերը չեն հաստատում։

Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան. ԶԼՄ-ներ