Կծելուց հրաժարվելը մարդկությանը փրկել է վարակներից. գիտնականներ
Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ ի տարբերություն այլ կաթնասունների, մարդու գենոմում շատ ավելի քիչ վարակային ԴՆԹ-ի հետք կա: Վարակներից նման ուժեղացված պաշտպանության պատճառն այն է, որ մարդու նախապապերը սկսել են ակտիվ օգտվել զենքերից ու դադարել են կծել իրենց թշնամիներին, ինչպես նաև կենդանիներին, որոնց որսն են արել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ամերիկացի մասնագետները պարզել են, որ անցած 3 մլն տարվա ընթացքում մարդու ԴՆԹ ընդհանրապես չեն ներթափանցել էնդոգեն ռետրովարակներ: Ըստ գիտնականների՝ դրա պատճառը մարդու պահվածքի զարգացումն է. մեր նախապապերը դադարել են իրար կծել, իսկ որսին սկսել են սպանել զենքերով, ինչից հետո միսը սկսել են խորովել կրակի վրա: Այս ամենի արդյունքում վարակակիր արյան հետ շփումը կտրուկ կրճատվել է:
Այնուհանդերձ գիտնականները նախազգուշացրել են, որ վերջին 50 տարում այդ միտումը փոփոխվել է: Մասնավորապես նրանք մատնանշում են արյան միջոցով փոխանցվող հեպատիտ С վարակը, որով վարակվելու դեպքերը կրկին հաճախակիացել են:










