Apple-ը 2 մլրդ դոլար կներդնի Արիզոնայում տվյալների մշակման կենտրոնի կառուցման համար. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Apple ընկերությունը 2 մլրդ դոլար կներդնի Արիզոնա նահանգում տվյալների մշակման բազայի կենտրոնի շինարարության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով CNBC ալիքին։
Աղբյուրի տեղեկությամբ՝ կենտրոնը կկառուցվի Մեսա քաղաքում։ Շինությունը կկառուցվի ամենաժամանակակից տեխնոլոգիաներով։ Նոր հաստատությունում աշխատանքի կընդունվի 150 մարդ։
Բացի այդ, լրացուցիչ աշխատանքի կանցնեն մոտ 300-500 ինժեներներ և կոնստրուկտորներ։
Apple-ում նախատեսվող ներդրումների չափն անվանել են ամենախոշորն ընկերության պատմության մեջ։










