Ճապոնիայի խոշոր բանկում արդեն աշխատում են մարդանման ռոբոտներ

12:04 • 03.02.15

Պատմության մեջ առաջին անգամ մարդանման ռոբոտը միացել է Ճապոնիայի ամենախոշոր՝ The Bank of Tokyo- Mitsubishi UFJ բանկի անձնակազմին, գրում է Russia Today-ը:

 

Նրա գլխավոր պարտականությունն է հաճախորդին իր խնդրանքի դեպքում ուղեկցել դեպի բանկոմատները, արտասահմանյան արժույթի փոխանակման սարքերը կամ նրան ցույց տալ բանկի ստորաբաժանման այլ հնարավորությունները:

 

The Bank of Tokyo- Mitsubishi UFJ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Տոկիոյում իր երկու մասնաճյուղերում ընդգրկում է NAO անունով կիբեռնետիկ անդրոիդների:

 

58 սանտիմետր հասակով և 5,4 կիլոգրամ քաշով այս մարդանման ռոբոտները ստեղծել է SoftBank տեղեկատվական տեխնոլոգիաների ճապոնական կորպորացիայի մաս կազմող ֆրանսիական ընկերությունը:

 

NAO-ն հեշտությամբ տեղաշարժվում է և ժեստեր է անում մանիպուլյատորների օգնությամբ: Տեսախցիկների և ձայնային սենսորների օգնությամբ նրանք արձագանքում են այցելուներին, մոտենում նրանց, պատասխանում հարցերի և կարող են ոչ բարդ զրույց ունենալ 14 լեզվով:

 

Ճապոնիայի խոշոր բանկում արդեն աշխատում են մարդանման ռոբոտներ