Սմարթֆոններն ու պլանշետները վնասում են երեխաներին. հետազոտություն

19:11 • 03.02.15

Բոստոնի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որի շրջանակներում մի խումբ երեխաների էլեկտրոնային սարքերն ավելի վաղ հասակում են տվել, մյուսներին` ավելի ուշ:


Ինչպես գրում է Корреспондент-ը` The Guardian-ին հղումով,  գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ սմարթֆոններն ու պլանշետները ծայրահեղ բացասական ազդեցություն են գործում երեխաների զարգացման վրա: Դա պայմանավորված է նրանով, որ նման սարքավորումները խանգարում են ինքնավերահսկողության զարգացմանն ու կարող են երեխային հոգեպես անկայուն դարձնել:


Ծնողները հաճախ գաջեթների օգնությամբ փորձում են  հանգստացնել երեխաներին, սակայն այդ դեպքում երեխաները չեն ձգտում վերահսկել իրենց զգացմունքները, այլ պարզապես շեղում են ուշադրությունը հետաքրքիր առարկայի կողմը: Այդ կերպ նրանց մոտ լիարժեք զարգացում տեղի չի ունենում:

 

 

 

Սմարթֆոններն ու պլանշետները վնասում են երեխաներին. հետազոտություն