Ֆրանսիան մինչև 10.000 եվրո կվճարի էլեկտրական մեքենաներ նախընտրած վարորդներին
Ֆրանսիայի կառավարությունը մինչև 10.000 եվրո գումար կվճարի այն վարորդներին, ովքեր հրաժարվել են սովորական մեքենայից ու նստել էլեկտրական մոդելի ղեկին:
Ինչպես նշում է euromag.ru-ն, երկրի կառավարության հիմնական նպատակն է ստիպել վարորդներին հրաժարվել բենզինի օգտագործումից:
Ֆրանսիայի էկոլոգիայի հարցերով նախարար Սեգոլեն Ռուայալն օրերս հաստատել է, որ դիզելային մեքենան էլեկտրականով փոխարինած յուրաքանչյուր վարորդի համար գործում է «էկոլոգիական սուպերբոնուսը», որի չափը հասնում է մինչև 10.000 եվրոյի:
Աղբյուրը մանրամասնում է, որ կառավարությունը վարորդին վճարում է գնած էլեկտրամեքենայի գնի 27%-ը:
Հայտնի է, որ 2014թ. Ֆրանսիայի տարածքում վաճառվել է 10.560 էլեկտրամեքենա:










