Ռուսական ընկերությունն ինքնակառավարվող «ԿամԱԶ» է ստեղծում

09:58 • 03.02.15

Cognitive Technologies ընկերությունը սկսել է «ԿամԱԶ» ԲԲԸ համար նախատեսված ինքնակառավարվող մեքենայի ստեղծման աշխատանքները:

 

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, Cognitive Technologies-ն այս պատվերը ստացել է ՌԴ կրթության ու գիտության նախարարությունից: Հայտնի է, որ նախագծի իրականացման համար իշխանությունները փոխանցել են 300 մլն ռուբլի, ևս 90 մլն ռուբլի պետք է ներդնի «ԿամԱԶ»-ը:

 

Ըստ մասնագետների՝ նորույթը կկարողանա ապահովել փոխադրամիջոցի ավտոմատ աշխատանքը եղանակային տարբեր պայմաններում, բացի ոչ բավարար տեսանելիության դեպքից: Բացի այդ՝ համակարգը կկարողանա 0.3 վայրկյանում տեսնել հետիոտներին, կենդանիներին, ինչպես նաև՝ ճանապարհային նշանները:

Ռուսական ընկերությունն ինքնակառավարվող «ԿամԱԶ» է ստեղծում