Մեծ Բրիտանիայում գտել են Նյուտոնի՝ անհայտ տեսության մասին ձեռագրերը
Գիտնականները հայտնել են, որ գտել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի ձեռագիրը, որը նվիրված է ծառի մեջ ջրի տեղաշարժին։ Բացառիկ հայտնագործության մասին գրել է Nature Plants պարբերականը, փոխանցում է Лента-ն։
Նյուտոնն այդ գրառումներն արել է 1661-1665թթ.՝ Քեմբրիջի համալսարանում սովորելու տարիներին։ Ապագա գիտնականը նշել է իր դիտարկումներն ու մտորումները մաթեմատիկայի, ֆիզիկայի և մետաֆիզիկայի ոլորտներում անցկացված փորձերի մասին։
Նյուտոնի ժառանգներն այդ գրառումները հրապարկման արժանի չեն համարել։ 1872-ին այն նվիրել են Քեմբրիջի համալսարանին։ Արխիվում աշխատող գիտնականները հայտնաբերել են ալբոմում կես էջ տեքստ Նյուտոնի մտքերից, որոնք կապված են այն բանի հետ, թե ինչպես է ջուրը ծառի արմատներից գնում դեպի տերևները։
![]()










