Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում Անտարկտիդայում բնակվող պինգվինների քանակը հաշվելու համար

17:57 • 03.02.15

Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում Անտարկտիդայում բնակվող պինգվիններին հաշվելու համար, գրում է rg.ru-ն:

 

Աշխատանքն իրականացնելու համար պարտադիր չէ մեկնել Հարավային բևեռ, նախագծին կարելի է մասնակցել առանց բազմոցից վեր կենալու. պարզապես պետք է այցելել համալսարանի գիտնականների առաջարկած կայքը:

 

Պինգվինների քանակը հաշվելու համար գիտնականները Հարավային բևեռում ամրացրել են 50 հեռակառավարվող տեսախցիկներ, որոնցից յուրաքանչյուրն օրական 94 լուսանկար է անում: 

 

Կամավորները պետք է համակարգչային մկնիկի միջոցով  «գունազատեն»  մեծ ու փոքր պինգվիններին. նարնջագույնով նշեն մեծահասակ պինգվիններին, կանաչով՝ ձագերին և դեղինով ձվադրումները: Որից հետո տվյալներն ուղարկվում և պահվում են համալսարանի համակարգչային բազայում:

 

Գիտական ծրագրում մասնակցում է 11 676 կամավոր, ովքեր արդեն մշակել են 1 119 376 լուսանկար: 

 

Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում Անտարկտիդայում բնակվող պինգվինների քանակը հաշվելու համար