Յուրօրինակ պատը պաշտպանում է ցանկացած հրաձգային զենքի փամփուշտներից (տեսանյութ)

09:03 • 03.02.15

Շվեդիայում ստեղծված և կերամիկական գնդերով լցված պաշտպանիչ կառույցն իրենից ներկայացնում է պատ, որը կարող է պաշտպանել ցանկացած հրաձգային զենքի փամփուշտներից, գրում է technoguide.com.ua-ն:

 

Այն ստացել է Saab Soft Armour անվանումը։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս բարձր և հաստ պատեր կառուցելու փոխարեն ունենալ այլընտրանքային պատշպանություն:

 

Մասնավորապես՝ այն կարող է պաշտպանել մինչև 7,62մմ տրամաչափի ցանկացած հրազենի փամփուշտներից, ինչպես, օրինակ, АК-47-ից:

 

Նշվում է, որ նման պատերի կառուցման տեխնոլոգիան դժվար թե կիրառվի պատերազմական գոտիներում։

Յուրօրինակ պատը պաշտպանում է ցանկացած հրաձգային զենքի փամփուշտներից (տեսանյութ)