Շվեդիայում ընկերությունն իր աշխատակիցների մաշկի տակ չիպեր է տեղադրում (տեսանյութ)
Epicenter կոչվող շվեդական ընկերությունն իր աշխատակիցների մաշկի տակ հատուկ չիպեր է տեղադրել, որոնց օգնությամբ նրանք կարողանում են դռներ բացել, օգտվել պատճենանող սարքից կամ համակարգչից, նույնիսկ կարողանում են մթերք ձեռք բերել աշխատանքային ճաշարանից, գրում է vesti.ru-ն:
Մաշկի տակ տեղադրված բրնձի հատիկի մեծության չիպը ցավ կամ անհանգստություն չի պատճառում:
Epicenter ընկերությունից հայտնել են, որ հույս ունեն մոտ ապագայում ևս 700 աշխատակցի ներգրավել կորպորատիվ չիպերի ներդրման նախագծում: Իսկ հեռացվում է արդյոք չիպը աշխատակցի մարմնից՝ աշխատանքից ազատվելու դեպքում, չի նշվում։










