Google-ն աշխատում է Uber-ի մրցակցի ստեղծման ուղղությամբ. Bloomberg

10:07 • 03.02.15

Ամերիկյան Google ընկերությունը պատրաստվում է ստեղծել տաքսի կամ մասնավոր վարորդներ որոնելու, կանչելու և վճարելու համար նախատեսված հավելված: Սպասվում է, որ Google-ի նոր հավելվածը կմրցակցի ուղևորների համար ծառայություններ մատուցող Uber ծառայության հետ: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնի է դարձել սեփական աղբյուրներից, գրում է gazeta.ru-ն:

 

Աղբյուրը պատմել է, որ Google-ի պլանների մեջ է մտնում տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք թույլ կտան հավելվածին առանց վարորդի տրանսպորտի ինտեգրում:

 

Ընկերությունում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել:

 

Վերլուծաբանների գնահատականով՝ այդ նախագիծը Uber-ը և Google-ը մրցակիցներ կդարձնի:

 

Աղբյուրի համաձայն՝ Uber-ում գիտեն նմանատիպ ստարտափ ստեղծելու Google-ի պլանների մասին:

 

Google-ն աշխատում է Uber-ի մրցակցի ստեղծման ուղղությամբ. Bloomberg