Twitter-ը հետազոտական կենտրոն կբացի Հնդկաստանում

12:39 • 04.02.15

Twitter ամերիկյան ընկերությունը մտադիր է հետազոտական կենտրոն բացել հնդկական Բանգալորում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Դա կլինի միկրոբլոգների ծառայության առաջին նման համալիրն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այդկերպ Twitter-ը փորձում է արագացնել իր աճը խոշոր զարգացող շուկաներում, նշում է թերթը:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, Twitter-ը հունվարին 40 միլիոն դոլարով գնել է Բանգալորում տեղակայված ZipDial բջջային ստարտափը: Աղբյուրների խոսքերով՝ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է օգտագործել ZipDial-ի թիմը որպես իր նոր կենտրոնի հիմք:

 

Twitter-ի հնդկական բաժնի ղեկավար Ռիշի Ջայտլին հրաժարվել է մանրամասներ ներկայացնել նոր համալիրի մասին, սակայն նշել է ZipDial-ի հետ գործարքի կարևորությունը:

 

Թերթը նշում է, որ Հնդկաստանը կդառնա ԱՄՆ-ից հետո Twitter-ի համար ամենախոշոր շուկան: Համաձայն eMarketer-ի կանխատեսումների՝ մինչև 2018 թվականը միկրոբլոգների ծառայության հնդիկ օգտատերերի թիվը կհասնի 40 միլիոնի:

 

Twitter-ը հետազոտական կենտրոն կբացի Հնդկաստանում