Ֆիլիպինների ափերի մոտ խիստ բացառիկ շնաձկան տեսակի ներկայացուցիչ է հայտնվել. լուսանկարներ

00:08 • 04.02.15

Ֆիլիպինների ափերին ծովը գերբացառիկ շնաձուկ է ափ հանել: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

 

Megachasma pelagios՝ Մեծաերախ շնաձուկ անունով հայտնի բացառիկ տեսակի այս հայտնությունը նաև եզակի հնարավորություն է եղել  գիտնականների համար՝ մոտիկից ուսումնասիրելու արտասովոր ծովային արարածին:

 

15 ոտնաչափ երկարությամբ արու ձկան անշունչ մարմինը հայտնաբերել էին տեղի ձկնորսները՝ հունվարի 28-ին: Առայժմ անհայտ է, թե ինչ հանգամանքներում է սատկել ձուկը:  Չնայած դրան՝ նմուշը կարող է լույս սփռել կենդանատեսակի վրա, որի  մասին գիտնականները առայժմ քիչ բան գիտեն:

 

Megachasma pelagios-ի մասին գիտությանը հայտնի էր դարձել 1976-ին: Դրանից հետո ձկնատեսակի ներկայացուցիչներին շատ հազվադեպ են տեսել: Հայտնի է, որ կենդանին կարող է ունենալ մինչև 17 ոտնաչափ երկարություն, իսկ կյանքի տևողությունը կարող է հասնել մինչև հարյուր տարու: Նրանք կյանքի մեծ մասը անց են կացնում ծովի հատակին,  սնվում հիմնականում պլանկտոններով: Նրանց հսկայական երախը կարող է մինչև հիսուն շար ատամ ունենալ:

Մյուս լուսանկարները՝ հղումով:

 

MEGAMOUTH

Ֆիլիպինների ափերի մոտ խիստ բացառիկ շնաձկան տեսակի ներկայացուցիչ է հայտնվել. լուսանկարներ