Կայացել է Porsche Cayman GT4 մոդելի առցանց շնորհանդեսը (լուսանկարներ)

14:06 • 04.02.15

Porsche ընկերությունը համացանցում ներկայացրել է նոր Cayman GT4 մոդելը։ Հրապարակային շնորհանդեսը կկայանա հաջորդ ամիս Ժնևի ավտոսրահում, գրում է Корреспондент-ը։

 

Մեքենան ունի 385 ձիաուժ հզորությամբ 3.8 լ շարժիչ և 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփ։ Այն զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն 4.4 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը 295 կմ/ժ է։

 

Եվրոպայում արդեն մեկնարկել են Porsche Cayman GT4 մոդելի պատվերները, սակայն արժեքը դեռ հայտնի չէ։

Состоялась онлайн-презентация нового Porsche Cayman GT4

 

Կայացել է Porsche Cayman GT4 մոդելի առցանց շնորհանդեսը (լուսանկարներ)