Samsung-ը և LG-ն սեփական զարգացման համար 41 մլրդ դոլար կներդնեն
Samsung Electronics և LG Electronics ընկերություններն իրենց ֆինանսական արդյունքների հրապարակման հետ մեկտեղ հայտարարել են նաև ընթացիկ տարում նախատեսվող լայնածավալ ներդրումների մասին, գրում է 3dnews.ru-ն:
Business Korea-ի համաձայն` 2015-ին Samsung-ը և LG-ն իրենց արտադրական հզորությունը մեծացնելու, հետազոտությունների և նոր արտադրանքների ստեղծման համար ընդհանուր առմամբ 45 տրլն վոն կներդնեն, ինչը 41 մլրդ դոլար է:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Samsung-ն ընկերության հետագա զարգացման համար ներդրել էր 21.3 մլրդ դոլար:












