Գիտնականները հաշվարկել են` որքան է անհրաժեշտ քնել ամեն օր առողջ լինելու համար
Մեր կյանքի մոտ մեկ երրորդ մասը քնած ենք անցկացնում: Քունը, ինչպես և սնունդը, ջուրն ու թթվածինը, անհրաժեշտ է գոյատևման համար, հետևաբար քնի օրական ժամաքանակը հստակ ցույց է տալից մարդու ընդհանուր առողջական վիճակը:
Այս մասին գրում է Daily Mail-ը` ներկայացնելով ամերիկյան Քնի ազգային հիմնադրամի փորձագետների նոր ուսումնասիրությունը, որի բացահայտումն այն է, որ 4 ամսականից մինչև 17 տարեկան երեխաները պետք է ավելի շատ քնեն, քան ենթադրվում էր նախկինում:
Նախկինում կատարված ուսումնասիրություններն արդեն բացահայտել էին, որ քնի պակասը մեծացնում է գիրանալու, սրտի հիվանդություն և շաքարախտ ձեռք բերելու հավանականությունը:
Քնի ազգային հիմնադրամի գիտնականները երկու տարվա ուսումնասիրության արդյունքում մշակել և ներկայացրել են ուղեցույցը, թե որքան քուն է անհրաժեշտ տարբեր տարիքի մարդկանց:
Նորածիններ (0-3 ամսական)- 14-17 ժամ օրական` նախկին 12-18-ի փախարեն
Փոքրիկներ (4-11 ամսական) – 12-15 ժամ օրական` նախկին 14-15-ի փոխարեն
Մանուկներ (1-2 տարեկան) – 11-14 ժամ օրական` նախկին 12-14-ի փոխարեն
Նախադպրոցականներ (3-5 տարեկան) – 10-13 ժամ օրական` նախկին 11-13-ի փոխարեն
Դպրոցահասակ երեխաներ (6-13 տարեկան) – 9-11 ժամ` 10-11-ի փոխարեն
Պատանիներ (14-17 տարեկան) – 8-10 ժամ` 8.5-9.5-ի փոխարեն
Չափահասներ (18-64 տարեկան) – 7-9 ժամ
Տարեցներ (65+) – 7-8 ժամ










