11.000.000 դոլար. Toyota-ն կփոխհատուցի 2006թ. ավտովթարի զոհերի ընտանիքներին
Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ստիպված կլինի 11 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել 2006թ. տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, դատարանը վճռել է, որ վթարի պատճառն է եղել 1996թ. արտադրության Camry մոդելի մեքենայի արագացուցչի անսարքությունը:
Դատարանի որոշմամբ` 3 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար 60%-ով մեղավոր է ավտոարտադրողը: Մինչդեռ դատարանը 40%-ով մեղավոր է ճանաչել վարորդին, ով չի կարողացել ճիշտ ժամանակին արգելակել:
Toyota-ն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ հրապարակված դատավճռի հետ և կարող է բողոքարկել այն:










