Google-ը վարձում է արաբերենի տիրապետողների` «Իսլամական պետության» տեսանյութերն արգելափակելու համար

13:09 • 05.02.15

Google ընկերությունը վարձում է արաբերենի տիրապետողների, որպեսզի նրանք կարողանան հետևել և ժամանակին տեղեկացնել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից համացանց բեռնված տեսանյութերի մասին, որոնք Google-ը կարգելափակի կամ կհեռացնի, գրում է Daily Mail-ը:

 

Նշվում է, որ ընկերությունը վարձել է արաբերենի տիրապետողների բոլոր ժամային գոտիներից:

 

«Իսլամական պետություն» խմբավորման մոտ գերի ընկած հորդանանցի օդաչուի 22 րոպեանոց տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները նրան ողջ-ողջ այրում, բեռնվել է YouТube և այնտեղ մնացել առնվազն մի քանի ժամ` մինչ մոդերատորներն այն հեռացրել են:

 

YouТube-ը ջանքեր է գործադրում առանձնակի դաժանություն և բռնություն պարունակող տեսանյութերը ժամանակին հայտնաբերելու և հեռացնելու համար, քանի որ ամեն բեռնված տեսանյութ հնարավոր չէ ստուգել անմիջապես:

 

Ծառայությունն ի սկզբանե հույս է ունեցել, որ լայն հանրությունը կարող է հաղորդել անհամապատասխան պարունակություն ունեցող տեսանյութերի մասին:

 

Բացի նրանից, որ այդ տեսանյութերը դիտում են ամբողջ աշխարհում, այն նաև դիտում են իրենք՝ ահաբեկիչները, ինչը ոգևորում է նրանց:

The 22-minute film of Jordanian pilot Moaz al-Kasasbeh (pictured) being burned alive was first uploaded to YouTube, where it remained for a number of hours before moderators removed itGoogle has been hiring Arabic speakers to help crack down on jihadi groups using its YouTube video platform to radicalise recruits

Google-ը վարձում է արաբերենի տիրապետողների` «Իսլամական պետության» տեսանյութերն արգելափակելու համար