Motorola-ն սմարթֆոնների վաճառքի ռեկորդային ցուցանիշ է գրանցել Lenovo-ին անցնելուց հետո

15:37 • 05.02.15

Չինական Lenovo ընկերությունը հայտարարել է, որ Motorola սմարթֆոնների վաճառքի պատմության մեջ առաջին անգամ եռամսյակային վաճառքի ցուցանիշները ռեկորդային թվերի են հասել, որի արդյունքում Lenovo-ն 1,9 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել, գրում է 3dnews.ru-ն:

 

Չինական Lenovo ընկերությունը հայտարարել է ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները, որն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 31-ին:

 

Ինչպես նշում է Lenovo-ն, Motorola-ի պրակտիկայում առաջին անգամ ապրանքանիշի անվամբ սմարթֆոնների եռամսյակային վաճառքը գերազանցել է 10 մլն միավորը: Դրա շնորհիվ Lenovo-ի եկամուտն ավելացել է 1,9 մլրդ դոլարով:

 

Բացի սմարթֆոններից, Lenovo-ն նաև արտադրում է Android-պլանշետներ և հեռուստացույցներ: 

 

Lenovo-ն ևս մեկ անգամ հաստատել է, որ Motorola Mobility-ի հետ այն մեծությամբ երրորդ սմարթֆոն արտադրողն է` շուկայում 6.6% մասնաբաժնով: 

handtec.co.uk

Motorola-ն սմարթֆոնների վաճառքի ռեկորդային ցուցանիշ է գրանցել Lenovo-ին անցնելուց հետո