ՆԱՍԱ-ն կյանքի հետքեր կփնտրի Յուպիտերի արբանյակի վրա
ՆԱՍԱ-ն նոր առաքելություն կուղարկի Յուպիտերի Եվրոպա արբանյակ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է New Scientist-ը` վկայակոչելով տիեզերական գործակալության 2016-ի բյուջետային նախագիծը:
Երբ 1990-ականներին Galileo տիեզերական սարքը ցույց տվեց, որ Եվրոպա արբանյակի սառցե կեղևի տակ կարող է հեղուկ աղի օվկիանոս թաքնված լինել, պարզ դարձավ, որ արբանյակը կարող է կյանքի հայտնաբերման ամենահնարավոր թեկնածուներից լինել: Հայտնի է դարձել, որ ջրի նման գոյությամբ կարող է պայմանավորված լինել արբանյակի նոսր մթնոլորտը:
ՆԱՍԱ-ն մտադիր է զոնդ ստեղծել, որը սկզբնապես կտեղակայվի Յուպիտերի ուղծրում, ապա կուղարկվի Եվրոպա` միևնույն ժամանակ վայրէջք չկատարելով հենց արբանյակի վրա, քանի որ ինտենսիվ տիեզերական ճառագայթումը կարող է վտանգավոր լինել սարքի համար:
Զոնդը մտադիր են արձակել 2020 թվականին: Ծրագրի իրականացմանը 255 մլն դոլար կհատկացվի:










