Տասը կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել

19:11 • 05.02.15

Քաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:

 

Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը.

 

Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:

 

Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:

 

Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:

 

Չլավացող վերքը, կախված տեղից, կարող  է  բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:

 

Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:

 

Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:

 

Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:

 

Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:

 

Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:

 

Անբացատրելի արնահոսումը կարող է աղիքների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:
   
   

Տասը կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել