Twitter-ում գրված հաղորդագրությունները շուտով կերևան Google-ի որոնման արդյունքներում

12:26 • 05.02.15

Twitter սոցիալական ցանցում 140 առավելագույն նիշով հաղորդագրություններն առաջիկա ամիսներին կհայտնվեն Google-ի որոնման արդյունքներում, գրում է Time-ը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել որոնողական համակարգի և Twitter-ի միջև ստորագրված գործարքի շնորհիվ:

 

Համաձայն Bloomberg-ի աղբյուրների՝ Google-ին այսուհետ հասանելի կլինի 284 միլիոն ակտիվ օգտատերերի ստեղծած ինֆորմացիոն հոսքը: Սա նշանակում է, որ օգտատերերը կկարողանան տեսնել թվիթները Google-ի ներկայիս մոդելի փոխարեն, որը ցույց է տալիս միայն էջի ինֆորմացիան:

 

Հաղորդվում է, որ երկու ընկերությունների մասնագետներն արդեն սկսել են որոնողական տվյալների ցուցադրման նոր ձևի ուղղությամբ աշխատանքները:

 

Տեղեկությունների համաձայն՝ գործարքը չի ներառում գովազդից ստացված եկամուտները, սակայն Bloomberg-ի համաձայն՝ Twitter-ը կարող է ստանալ տվյալների լիցենզավորման եկամուտ, որը 2014 թվականի երրորդ եռամսյակում հասել է 41 միլիոն դոլարի:

 

 

Twitter-ում գրված հաղորդագրությունները շուտով կերևան Google-ի որոնման արդյունքներում