YouTube-ը փորձարկում է տարբեր անկյուններից տեսանյութեր դիտելու նոր գործառույթը (լուսանկար)
YouTube տեսանյութերի ցանցը նոր գործառույթ է փորձարկում, որի օգնությամբ օգտատերերը կարող են ինքնուրույն փոփոխել տեսանյութի դիտանկյունը, գրում է ferra.ru-ն:
Առաջին անգամ տարբեր տեսանկյուններից տեսանյութեր դիտելու գործառույթը հայտնվել է մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ:
Իսկ այժմ YouTube-ում հայտնվել է Մեդլին Բեյլիի համերգի տեսանյութը, որի դիտման ժամանակ օգտատերերը կարող են ընտրել դիտման համար առաջարկված 4 անկյուններից մեկը:
Այժմ այս գործառույթը փորձարկման փուլում է երգչուհու համերգի տեսանյութի օգնությամբ, որը շատ լավ է աշխատում:
Հիշեցնենք, որ YouTube-ը հունվար ամսին հայտարարել էր, որ իր ցանցում կարող են ցուցադրվել 360 աստիճան նկարահանող տեսախցիկների տեսանյութերը, ինչպես, օրինակ, Kodak SP360 և Ricoh Theta տեսախցիկների նկարահանումները:












