Audi A9. Իսպանացին ինքնավերանորոգվող և ինքնուրույն գույնը փոխող մեքենայի կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)
Իսպանացի դիզայներ Դանիել Գարսիան, մտածելով ինքնուրույն վերանորոգվող զարմանահրաշ սպորտային մեքենայի մասին, ստեղծել է Audi A9 մոդելի արտասովոր կոնցեպտի դիզայնը:
Ինչպես գրում է architecturendesign.net–ը` իսպանացին ոգեշնչվել է իր հայրենի Վալենսիայի կառույցներով, որոնց դիզայնի հեղինակն է նեոֆուտուրիստական ոճի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան:
Կալատրավայի ճարտարապետական ոճը բավականին ժամանակակից և ֆուտուրիստական տեսք ունի, որին նմանեցվել է նոր կոնցեպտային մեքենայի դիզայնը:
Մեքենայի դիմապակին ու տանիքը կառուցվելու են նանոտեխնոլոգիական նյութից, որը ինքնավերանորոգման և գույնը փոխելու հնարավորություն է ընձեռում: Նյութը դեռևս պատրաստ չէ, սակայն կա միտքը, մնում է սպասել իրագործմանը:





















