Մարդկանց 50 տոկոսից ավելին կյանքի ընթացքում կբախվի քաղցկեղի առաջացման վտանգին. գիտնականներ
Cancer Research UK բրիտանական ինստիտուտի գիտնականները վերջերս կատարված հետազոտության արդյունքում պարզել են, որ քաղցկեղով հիվանդանալու վտանգը այնքան արագ է աճում, որ հնարավոր է` այսօրվա երեխաների երկու երրորդը ապագայում տառապի քաղցկեղով:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, հիվանդանալու վտանգի աճի պատճառներն են՝ կյանքի տևողության աճը (բնակչությունը ծերանում է, և օրգանիզմն այլևս չի դիմակայում հիվանդություններին) և անառողջ կենսակերպը (մարդիկ վատ են սնվում, չեն մարզվում և չարաշահում են սոլյարին):
Բժշկության զարգացումը անմիջական ազդեցություն կունենա քաղցկեղով հիվանդանալու վիճակագրության վրա, պարզապես մեծ քանակությամբ մարդիկ կկարողանան վերապրել մահացու հիվանդությունը:










