Coca-Cola-ն ստիպված է եղել դադարեցնել Twitter-ում իր գովազդային արշավը

17:57 • 06.02.15

Coca-Cola-ն ստիպված է եղել դադարեցնել Twitter-ում իր գովազդային արշավը այն բանից հետո, երբ լրագրողների հնարքի պատճառով իր էջում  հրապարակել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գրքից մեծ հատվածներ, հաղորդում է korrespondent.net-ը:


Արշավի շրջանակներում սոցցանցի ցանկացած օգտատեր, ով ոչ հաճելի թվիթ էր տեսնում, կարող էր դրան պատասխան գրել #MakeItHappy հեշթեգով:


Դրանից հետո Coca-Cola-ի էջը գրառման տեքստից ավտոմատ զվարճալի բացիկ էր ստեղծում: «Մենք կվերափոխենք ատելությունը մի ուրախ բանով»,- ասված էր նախագծի նկարագրության մեջ:


Սակայն արշավը այլ ուղղություն է ստացել, երբ Gawker պարբերականի լրագրողները ստեղծել են հատուկ ծրագիր, որը Twitter-ում Հիտլերի գրքից մեջբերումներ էր տեղադրում և դնում էր համապատասխան հեշթեգը, որպեսզի Coca-Cola-ն դրանք նկատեր:

 

Լրագրողների հնարքը ստացվել է, և ընկերության ռոբոտը նկարներ է պատրաստել Հիտլերի տեքստերի հիման վրա:


Coca-Cola-ն ստիպված է եղել դադարեցնել արշավը և դադարել է պատասխանել #MakeItHappy հեշթեգով թվիթներին:

Coca-Cola-ն ստիպված է եղել դադարեցնել Twitter-ում իր գովազդային արշավը