Infiniti-ն նոր քրոսովեր է պատրաստել Ժնևի ավտոսրահի համար

21:52 • 06.02.15

Infiniti ընկերությունը  հրապարակել է  նորագույն QX30 քրոսովերի կոնցեպտուալ տարբերակի լուսանկարը, որի հանդիսավոր  ներկայացումը  կկայանա Ժնևի ավտոսրահում՝ մարտի սկզբին:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` դեռևս մանրամասն տեղեկություն չկա նորույթի տեխնիկական հատկությունների մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոդելը կկառուցեն MFA  հարթակի հիման վրա, որը մշակել է Mercedes-Benz ընկերությունը: Այդ շասին կիրառվել է A դասի հեթչբեքի, CLA սեդանի և GLA արտաճանապարհայինի ստեղծման ժամանակ:


Բացի շասիից՝ Infiniti QX30-ը կարող է ստանալ նաև Mercedes-Benz-ի շարժիչը: Մասնագետների կարծիքով` քրոսովերի համար հասանելի կարող են լինել 2 լիտր ծավալով 4 մխոցային բենզինային տուրբո շարժիչը  կամ 2.1 լիտր ծավալով դիզելային շարժիչը:

 

Infiniti готовит новый кроссовер для Женевского автосалона

 

Infiniti-ն նոր քրոսովեր է պատրաստել Ժնևի ավտոսրահի համար