Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում՝ պինգվիններին հաշվելու համար

12:38 • 06.02.15

Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում, ովքեր պետք է հաշվեն Անտարկտիդայի պինգվիններին և նրանց ձվերը, որոնցից նոր թռչուններ պետք է դուրս գան, գրում է rosbalt.ru-ն։

 

Հաստիքում նշվում է, որ այդ հանձնարարության համար չի պահանջվում դառնալ բևեռախույզ և ապրել էքստրեմալ ջերմաստիճանային պայմաններում։ Գիտական հաստատության նախագծին կարելի է աջակցել անգամ «բազմոցին նստած»՝ հատուկ կայքում։

 

Պինգվինների պոպուլյացիան պահպանելուն կոչված նախագիծն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մասնագետները շրջանում 50 հեռակառավարվող լուսանկարչական սարք են տեղադրել, որոնցից յուրաքանչյուրն օրական 94 լուսանկար է անում։

 

Կամավորներին առաջարկվում է նշումներ անել. մեծ կենդանիներին նշել նարնջագույնով, նրանց ձագերին՝ կանաչ գույնով, իսկ պինգվինների ձվերը՝ դեղին գույնով։ Հավաքված տեղեկությունը կուտակվում է համալսարանի տվյալների բազայում։

 

Գիտական ծրագիրն արդեն ներգրավել է 11. 676 կամավոր։ Նրանց հաջողվել է վերլուծել 1.119.376 լուսանկար։

Օքսֆորդի համալսարանը կամավորներ է փնտրում՝ պինգվիններին հաշվելու համար