Դիզայներներն առաջարկել են Լոնդոնի լքված ստորգետնյա թունելը վերածել արագընթաց հեծանվաուղիների (լուսանկարներ)
Լոնդոնում դիզայներներն առաջարկել են լքված ստորգետնյա թունելներն օգտագործելով` ստորգետնյա հեծանվաուղի և զբոսնելու համար հարմարեցված ցանց ստեղծել: Չնայած նախագիծը կարող է քիչ հավանական թվալ, սակայն այն հեղինակավոր Լոնդոնի պլանավորման մրցույթում արժանացել է լավագույն հայեցակարգային նախագծի համար մրցանակին:
Նախատեսվում է, որ ստորգետնյա ճանապարհը կունենա կինետիկ հատակ, որն օգտագործելով հեծանվի անիվներից և կոշիկներից առաջացած շփումը` էլեկտրականություն կստեղծի ճանապարհի ապահովման համար:
Ճանապարհը կապված կլինի վերգետնյա հեծանվաուղիներին և կամուրջներին:
«Այժմ, երբ Լոնդոնի բնակչությունը հասել է պատմության ընթացքում բնակչության թվի ամենաբարձր մակարդակին, մենք պետք է ստեղծարար մտածենք, թե ինչպես մեծացնենք մեր ենթակառուցվածքների պոտենցիալը»,- ասել է Gensler London-ի համահիմնադիր Յան Մալքահին:
Gensler-ի դիզայներները նաև կարծում են, որ թունելներում բավականաչափ տարածք կլինի խանութների և բիզնեսների ցանցի և, անգամ, ստորգետնյա զբոսայգու համար:














