Յելոուսթոնի ազգային պարկում տարօրինակ արարած է նկատվել (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի արգելոցներից մեկում` ամերիկյան Յելոուսթոնի ազգային պարկում արված տեսագրությունը ցույց է տալիս, որ ձնեմարդ, այնուամենայնիվ, գոյություն ունի, գրում է dailymail.co.uk-ը:
Այցելուներից մեկի կողմից արված տեսագրությունում բիզոնների հետևում կարելի է նկատել հսկայական ձնեմարդու նմանվող էակի:
Սակայն չի բացառվում, որ այս ամենն ուղղակի ինչ-որ մեկի կատակն է, քանի որ տեսագրությունը վերջանում է այն պահին, երբ տարօրինակ էակն ավելի է մոտենում:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ ձնեմարդու գոյության մասին առաջին լուրերը տարածվել են մոտ 100 տարի առաջ, սակայն առ այսօր դրա գոյության հստակ ապացույց չի հայտնաբերվել:












