Երեխա սպասող զույգերը սկսել են դիմել սաղմի եռաչափ տպագրությանը (լուսանկարներ, տեսանյութ)

12:57 • 07.02.15

Էստոնական Wolfprint 3D ընկերությունը մատուցում է սաղմի եռաչափ տպագրության ծառայություն, որը հաջողություն է վայելում երիտասարդ զույգերի շրջանում, ովքեր երեխայի են սպասում, գրում է 3dnews.ru-ն:

 

Wolfprint 3D-ն առաջարկում է արգանդում գտնվող պտղի գունավոր մոդելը ստեղծել, ինչի համար հղի կնոջը նշանակում են ուլտրաձայնային հետազոտություն:

 

Ստացված տեղեկությունները մուտքագրվում են համակարգչի մեջ և տպագրվում է եռաչափ մոդելը, ինչը հնարավորություն է տալիս ապագա ծնողներին ծանոթանալու իրենց երեխայի հետ իր զարգացման ամենավաղ փուլում:

 

Ծառայության արժեքը 200-ից 300 եվրո է: Չի բացառվում նաև ծառայության օգտագործումը բժիշկների կողմից բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով:

venturebeat.com

abcnews.go.comg1.globo.com

Լուսանկարներում և տեսանյութում ներկայացվում են Տոկիոյի Էբիսու կլինիկայում գտնվող Fasotec ընկերության նմանատիպ ծառայությունները

Երեխա սպասող զույգերը սկսել են դիմել սաղմի եռաչափ տպագրությանը (լուսանկարներ, տեսանյութ)