Swatch-ը կներկայացնի Apple Watch-ի մրցակցին մի քանի ամսից
Ժամացույցներ արտադրող Swatch Group AG խոշորագույն ընկերությունը նախատեսում է գարնանը նոր արտադրանք ներկայացնել կրելի սարքերի շուկայում, գրում է 3dnews.ru-ն:
Ներկայացվելիք նոր արտադրանքն անվանի շվեյցարական ընկերության պատասխանը կլինի Apple Watch «խելացի» ժամացույցներին:
Bloomberg-ին տված հարցազրույցում Swatch-ի գործադիր տնօրեն Նիկ Հայեքն ասել է, որ ընկերությունը երկու-երեք ամսից վաճառքի կհանի նոր սերնդի «խելացի» ժամացույցներ:
Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը ներկայացրել էր iWatch «խելացի» ժամացույցը:
![]()










