Ubisoft-ը հաստատել է Assassin's Creed Rogue խաղի PC տարբերակի թողարկման ամսաթիվը

17:09 • 07.02.15

Ubisoft ընկերությունը հաստատել է, որ Assassin's Creed Rogue խաղի PC տարբերակի թողարկման ամսաթիվը 2015-ի մարտի 10-ն է, գրում է ferra.ru-ն:

 

Հիշեցնենք, որ ի սկզբանե խաղը նախատեսված է եղել Xbox 360 և PS3 վահանակների համար, իսկ դրա PC տարբերակի վերածելու աշխատանքներով զբաղվել է Ubisoft Կիևում գտնվող ստուդիան համագործակցելով Tobii Tech ընկերության հետ:

 

Խաղի նախնական պատվերը արդեն հասանելի է մի շարք կայքերում, որի արժեքը սկսվում է 30 դոլարից: 

 

Ubisoft-ը հաստատել է Assassin's Creed Rogue խաղի PC տարբերակի թողարկման ամսաթիվը