Chevrolet-ն ոչ թանկարժեք էլեկտրական ավտոմեքենա կթողարկի

21:09 • 07.02.15

Աշխարհի խոշորագույն մեքենաշինական կորպորացիան՝ General Motors-ը, կսկսի Chevrolet Bolt-ի՝ ոչ թանկ էլեկտրական ավտոմեքենայի սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Նոր էլեկտրամոբիլի արժեքը 30 հազար ԱՄՆ դոլար կկազմի: Առաջին նմուշների հավաքումն սկսվելու է այս տարի՝ աշնանը: Թողարկումը նախատեսված է 2016-ի աշնանը:

 

Արտադրույթունն ընթանալու է ամերիկյան Դեթրոյթ քաղաքում: Ի դեպ, այս տարվա հունվարին մեքենայի նախատիպը ներկայացվել էր Դեթրոյթի ավտոշոուում:

Այս էլեկտրամոբլիլը կդառնա Tesla Model 3-ի և  Nissan Leaf-ի լիարժեք մրցակիցը:

 

Chevrolet запустит в серию недорогой элетрокар Bolt

Chevrolet-ն ոչ թանկարժեք էլեկտրական ավտոմեքենա կթողարկի