Ֆրանսիացին «Աստղային պատերազմներ» ֆիլմի Millenium Falcon-ի հիման վրա անօդաչու է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութեր)
Ֆրանսիացի գյուտարար Օլիվեր Կարոնը ստեղծել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմի Millennium Falcon տիեզերանավը կրկնօրինակող անօդաչու, որը կարող է զարգացնել 32.1 կմ/ժ արագություն, գրում է Daily Mail-ը:
Ֆիլմում երևացող հայտնի տիեզերանավի պես անօդաչուի ետնամասում կան սպիտակ լուսարձակներ, իսկ ընդհանուր տեսքը շատ նման է Millennium Falcon-ին:
Գրենոբլում բնակվող գյուտարարն ասել է, որ եթե մի փոքր ավելի աշխատի իր անօդաչու վրա և ավելի հզորացնի այն` համալրելով հզոր շարժիչներով, ապա այն ունակ կլինի զարգացնելու 90կմ/ժ արագություն:
Անօդաչուն արժե 1.150 դոլար կամ 750 ֆունտ ստերլինգ:


















