Ներկայացվել է սեփական լոգասենյակով շքեղ Mercedes ուղևորատար մեքենան (լուսանկարներ)
Գերմանական Mercedes Benz մեքենաշինական ընկերությունը մշտապես ընկալվել է որպես շքեղության ու որակի խորհրդանիշ և հերթական անգամ ապացուցել է դա:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Մեծ Բրիտանիայում ներկայացված նոր փոխադրամիջոցը, որը նախատեսված է մարդկանց տեղափոխելու համար, իր շքեղ հարմարություններով նման է սեփական օդանավի:
Պարբերականը մանրամասնում է, որ Sprinter մոդելի հիման վրա ստեղծված փոխադրամիջոցն ունի բնակարանին հատուկ գրեթե բոլոր հարմարությունները, այդ թվում` լոգասենյակ:
Հյատնի է, որ ներկայացված մեքենան բացառիկ է: Այն վաճառքի է հանվել առցանց տարբերակով` 300.000 դոլարով:














