Պռոշյան փողոցում սպանության փորձ կատարած Մհեր Պ-ն Ռաֆիկ Պետրոսյանի որդին է
Tert.am-ի տեղեկություններով ՝ երեկ Պռոշյան փողոցի գրասենյակներից մեկում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Մհեր Պ-ն ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է:
Tert.am-ի զանգերին Ռաֆիկ Պետրոսյանը չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Պետրոսյանի մյուս որդին 2010 թ. մարտի 14-ին հանկարծամահ եղած Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանն էր, որ վարչական շրջանը ղեկավարում էր 2002 թվականից:










