Կարմիր գինին և գետնանուշը կարող են կանխել հիշողության կորուստը. հետազոտություն
Մեկ գավաթ կարմիր գինին կամ մի բուռ գետնանուշը կարող է կանխել հիշողության կորուստը, քանի որ երկուսն էլ կարևոր հակաօքսիդանտներ են պարունակում:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը` այս մասին ասվում է վերջերս կատարված հետազոտության արդյունքներում: Ուսումնասիրությունը ղեկավարել է Մոլեկուլային բժշկագիտության բաժնի պրոֆեսոր, Տեխասի Վերականգնող բժշկության ինստիտուտի նյարդաբանության բաժնի ղեկավար Աշոկ Սեթին:
Փորձագետների կարծիքով` սովորական սննդամթերքներում, ինչպիսին, օրինակ, կարմիր խաղողն է, պարունակվող բաղադրիչը կարող է օգնել՝ պայքարելու Ալցհեյմերի հիվանդության (կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն) դեմ:
Հետազոտող գիտնականները նշում են, որ ինչպես գետնանուշն, այնպես էլ՝ կարմիր խաղողը, ինչպես նաև՝ կարմիր գինին պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք ունակ են պաշտպանելու բջիջները տարիքի հետ եկող վնասներից:










