ՌԴ-ում ավելի քան 3 մլն ներգաղթյալ ռուսաց լեզվի, պատմության և իրավունքի քննություն կհանձնի

11:07 • 07.02.15

2015թվականին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր է 3.4 մլն ներգաղթյալների գիտելիքներն ստուգել ռուսաց լեզվի, պատմության և իրավունքի բնագավառում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«2015 թվականին թեստավորման պետք է մասնակցի շուրջ 3.4 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնցից 1.5 միլիոնը լրացուցիչ պատրաստվածության կարիք կունենա», -հայտարարել են դաշնային ծառայությունում:

 

«Այսօր մեր երկրում գործում է օտարերկրացիներին ռուսերեն, պատմություն և հիմնական օրենսդրությունն ուսուցանող 334 դասընթաց: Դրանցից 108-ն անցկացվում են Միգրացիոն ծառայության աջակցությամբ և անվճար են»,-ասել են գերատեսչությունից:

ՌԴ-ում ավելի քան 3 մլն ներգաղթյալ ռուսաց լեզվի, պատմության և իրավունքի քննություն կհանձնի