«Անատամ» հրեշ` ծովի խորքից. ֆիլիպինցի ձկնորսները հազվագյուտ շնաձուկ են բռնել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպինների ափերին տեղի ձկնորսները հազվագյուտ «անատամ» շնաձուկ են բռնել, որի մարմինն ունի մոտ 5 մ երկարություն:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հետաքրքրական է, որ ծովային կենդանուն «անատամ» են բնորոշել տեղացիները` չնայած, որ շնաձուկն ունի բազմաթիվ ատամներ:

Պարզապես ատամների դասավորությունն այնպիսին է, որ երբ շնաձուկը բացում է բերանը, դրանք չեն երևում, ուստի տպավորություն է ստեղծվում, թե նա զուրկ է ատամներից:

Աղբյուրը հավելում է, որ այս շնաձկների մասին գիտնականներին շատ քիչ բան է հայտնի: Պարզ է միայն, որ դրանք բնակվում են խորը ջրերում և կարող են ապրել մինչև 100 տարի:












