BMW-ն ստեղծում է ռենտգենյան ակնոց՝ ավտոկայանումը հեշտացնելու համար

10:48 • 08.02.15

BMW ավտոարտադրող ընկերությունն անցել է ռենտգենյան ակնոցի նախագծման, որի օգնությամբ վարորդները կկարողանան իրենց մեքենաներն ավելի հեշտորեն կայանել, գրում է gazeta.ru-ն:


Ավտոկայանման ժամանակ ակնոցի լինզաներին արտաքին տեսախցիկներից կփոխանցվի տեղեկություն, որի դրա շնորհիվ վարորդը կկարողանա բառացիորեն տեսնել մեքենայի միջով՝ ասես հետևի և առջևի կողմերն անտեսանելի են:


Ըստ նախնական տվյալների՝ ակնոցը կարող է օգտագործվել ոչ միայն ավտոկայանման համար: Դրանք կցուցադրեն անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես, օրինակ՝ տրանսպորտային միջոցների արագությունը:


Նոր սարքավորումը կարող է օգտագործվել նաև մեքենայից դուրս:


Իր նորույթը BMW-ն պատրաստվում է ներկայացնել 2015-ի ապրիլին կայանալիք Շանհայի ցուցահանդեսի ժամանակ:

BMW-ն ստեղծում է ռենտգենյան ակնոց՝ ավտոկայանումը հեշտացնելու համար