Microsoft-ի ղեկավարը կանխատեսել է գրիչների անհետացումը առաջիկա 10 տարվա ընթացքում
Microsoft ընկերության ղեկավար Սաթյա Նադելան հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում գործածությունից կանհետանան սովորական գրիչները, փոխանցում է newsru.com-ը:
Նման ենթադրություն Նադելան արել է` պատասխանելով ABC News ալիքի հաղորդավարի հարցերին:
Լրագրողն առաջարկել է նրան բլից-հարցում, որի ընթացքում Նադելան հերթական անգամ խոստովանել է, որ սիրում է կրիկետ, քնում է օրական 8 ժամ և արթնանում առավոտյան ուղիղ 7-ին:
Երբ լրագրողը հարցրել է, թե որ ամենուր օգտագործվող տեխնոլոգիան կանհետանա 10 տարվա ընթացքում, Նադելան կարծիք է հայտնել, որ նման ճակատագիր սպասում է գրելու պարագաներին:










