Կապիկներն Հարավային Ամերիկա են եկել Աֆրիկայից 36 մլն տարի առաջ. հետազոտություն
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ առնվազն 36 մլն տարի առաջ կապիկները կարողացել են հատել Ատլանտյան օվկիանոսը և ժամանել Հարավային Ամերիկա Աֆրիկայից, գրում է segodnya.ua-ն` հղում անելով Nature ամսագրին:
Հարավային Ամերիկայում բնակվող կապիկների վաղ շրջանի էվոլյուցիան անհայտ էր գիտնականներին: Սակայն այժմ մասնագետներին հաջողվել է վերլուծության ենթարկել 3 կապիկների մնացորդներ, որոնք վկայում են ոչ միայն այն մասին, որ այդ կաթնասուններն ապրել են Հարավային Ամերիկայի տարածքում 36 մլն տարի առաջ, այլև այն մասին, որ նրանք ժամանել են Աֆրիկայից:
Կապիկների մնացորդները հայտնաբերել են հնագետները Պերուի արևմուտքում դեռևս 2010-ին: Հետագա պեղումները բարդացել էին Ամազոնի ավազանի եղանակային պայմանների պատճառով:










