ՆԱՍԱ-ն ցուցադրել է Լուսնի հակառակ կողմը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն՝ Ամերիկյան տիեզերական գործակալությունը, ցուցադրել է հոլովակ՝ Լուսնի հակառակ կողմի լուսավորության մասին: Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը։
Տեսանյութում ցուցադրված է լուսնի հակառակ կողմի պատկերը, որը ստեղծվել է Lunar Reconnaissance Orbiter զոնդի 2009-ին արված նկարահանման հիման վրա: Նշվում է, որ նախքան այդ նկարահանումը ոչ ոք լուսնի հակառակ կողմը չէր տեսել:
Տեսանյութի առաջին մասում ցուցադրված է լուսնային փուլերի հերթափոխը՝ մեր մոլորակի ֆոնին: Նշվում է, որ այն պահին, երբ այն ամբողջությամբ լուսավորված է, մեզ համար նորալուսնի շրջան է:
Տեսանյութի երկրորդ մասում ցուցադրվում է Երկրի և Արևի շարժումը՝ Լուսնի նկատմամբ: Մեր մոլորակը փոքր է երևում՝ նկարահանման առանձնահատկություններով պայմանավորված:










