Apple-ի նոր տեխնոլոգիայի շնորհիվ մեքենան հնարավոր կլինի բացել iPhone-ի օգնությամբ
Ամերկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն արտոնագիր է ստացել շարժական սարք թողարկելու համար, որը կարող է տրանսպորտային միջոցի հասանելիություն ստանալ ակտիվացման մասին հաղորդագրության միջոցով:
Ինչպես գրում է Газета.Ru-ն` Business Insider-ին հղումով, հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն` նման սարքավորմամբ մեքենայի սեփականատերը կկարողանա իր մեքենան բացել iPhone-ի օգնությամբ, ոչ թե բանալիով: Բջջային սարքավորման և մեքենայի միջև կապը կհաստատվի Bluetooth տեխնոլոգիայի շնորհիվ:
Ավելի վաղ Apple-ը արտոնագրել էր այն տեխնոլոգիան, որի օգնությամբ մեքենայի դռները ավտոմատ կերպով կբացվեն մեքենայի տիրոջ մոտենալուն պես, ում գրպանում կլինի iPhone-ը: Ակնկալվում է, որ այս երկու տեխնոլոգիան կհամագործակցեն ընկերության վերջնական արտադրանքում:










