Զարմանահրաշ բևեռափայլը լուսավորել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկինքը (լուսանկարներ, տեսանյութ)

15:30 • 09.02.15

ՆԱՍԱ-ի ամերիկացի տիեզերագնաց Բարի Վիլմորը, ով առաքելություն է իրականացնում Միջազգային տիեզերակայանում, տիեզերքից լուսանկարել է, թե ինչպես է բևեռափայլը լուսավորում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ձյունապատ լանդշաֆտը, գրում է rt.com-ը:

 

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն ներկայացրել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բևեռափայլը լուսավորում Վիրջինիա, Դելավեր, Նյու Ջերսի, Նյու Յորք և Մասաչուսեթս նահանգները:

 

Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում:

 

Հանկարծակի մութ երկինքն ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։