АвтоВАЗ-ը սկսել է Lada Largus Cross մեքենայի վաճառքը (լուսանկարներ)
АвтоВАЗ ռուսական ավտոարտադրող ընկերությունը սկսել է իր Lada Largus Cross՝ 5 կամ 7-տեղանոց մեքենաների վաճառքը, գրում է autnews.ru-ն:
Նորույթի գինը սկսվում է 553 000 ռուբլուց (8.500 դոլար):
2014-ի նոյեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ հետաձգում է արտաճանապարհային ունիվերսալ Lada Largus Cross մեքենայի արտադրությունը:
Ընկերության նախագահ Բու Անդերսոնը նշել է, որ նրանք փորձնական 50 մեքենա են թողարկել դեկտեմբեր ամսին և երբ վերջնականապես համոզվել են, որ դրանք բավարար որակ ունեն, նոր միայն սկսել են Largus Cross-ի վաճառքը:
Նոր մեքենան ունի 1.6 լիտրանոց 105 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն աշխատում է մեխանիկական փոխանցման տուփով:


















